ESem.am-ը, շարունակելով անդրադառնալ հայկական հեռուստաշուկան՝ սերիալները գրաված մասնագիտությամբ ոչ դերասաններին, այս անգամ առանձնացրել է միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Որքանով է նրանցից յուրաքանչյուրի խաղը գրավել, դուր եկել հեռուստադիտողներին, ցույց կտան մեկնաբանությունների հատվածում հնչած ձեր կարծիքները :)

 

Յանա Դանիելյան

 Մինչ «Աննա» հեռուստասերիալում նկարահանվելը Յանան կարծես երբևիցե առիթ չէր ունեցել արտահայտելու դերասանական իր վարպետությունը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինն ավարտած Յանայի համար սա առաջին ու միակ փորձը չեղավ. Նա, որպես դերասանուհի, նկարահանվեց նաև «ԱԻՆ 911» ֆիլմում: Ինչպես կշարունակվի նաև որպես հաղորդավարուհի հանդես եկած Յանայի դերասանական ճակատագիրը, կորոշեն նաև հեռուստասերիալներ ստեղծողները:

 

 

 

Մերի Հակոբյան


«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Տանոյի սիրելիին` Սաթենին մարմնավորած Մերի Հակոբյանը դերասանական բարձրագույն կրթություն չունի. նա առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է, ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա բաժինը, իսկ մագիստրոսական ուսումն ստացել է ԵՊՀ-ի Մշակութաբանության բաժնում: Մերին սովորել է նաև Արտաշես Ալեքսանյանի դերասանական դպրոցում, նաև՝ Աբել Աբելյանի Casting School-ի հաղորդավարության բաժնում:

 

 

 

Նառա Դիլանյան


 «Դժվար ապրուստ» սերիալում հեռուստադիտողներին առաջին անգամ ողջունեց հորաքրոջ կերպարը մարմնավորող Նառա Դիլանյանը, ով ևս դերասանական կրթություն չունի: Մասնագիտական կրթություն չունենալը, սակայն, Նառային չխանգարեց հետագայում էլ հանդես գալ որպես դերասանուհի. նա նկարահանվեց նաև «Yere1» նախագծում:

 

 

 

Լյուսի Հայրապետյան


 Մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը նկարահանվել է «Եղբայրներ», «Ֆուլ հաուս» նախագծերում և խաղացել է «Կենտ զույգը» ներկայացման մեջ: Լյուսին մասնագիտությամբ լեզվաբան է. ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը:

 

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը