Դերասանուհի Մարիամ Մելիքյանն ամիսներ առաջ սիրելիին՝ Գոռին, հավերժ սիրելու երդում է տվել, այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով կծնվի զույգի առաջնեկը: Լոնդոնում բնակություն հաստատած ամուսինները վերջերս վերադարձել են հայրենիք, իսկ Blognews.am–ի հետ բացառիկ զրույցում Մարիամը պատմել է նոր կարգավիճակի մասին:


«Երբ իմացա հղիությանս մասին, նույն երեկոյան անակնկալ ընթրիք պատրաստեցի և այդ ժամանակ ամուսնուս հայտնեցի լուրը: Շատ հաճախ տուն վերադառնալիս նա ինձ համար ծաղիկներ է բերում, քանի որ գիտի՝ շատ եմ սիրում: Այդ օրը պատահականության սկզբունքով, թե սրտի թելադրանքով տուն էր վերադարձել անչափ գեղեցիկ ծաղկեփնջով: Իմանալուն պես նա այնքան հուզվեց, որ նրա հուզմունքից ես էլ արտասվեցի: Կարող եմ ասել, որ նրա երջանկությունը կրկնապատկվեց»:


Շարունակությունը` այստեղ: