Կինոյի և թատրոնի ինստիտուտ ունեցող երկրում, որ տարեկան բազմաթիվ մարդիկ են դերասանական որակավորում ստանում, հայկական հեռուստանովելների մեծ մասում որպես դերասաններ ընդգրկված են դերասանական կրթություն, կոչում չունեցող մարդիկ: ESem.am-ըշարունակում է ներկայացնել նրանց ու առաջարկում մեկնաբանությունների հատվածում գրել Ձեր կարծիքը, թե նրանցից ում եք առավել հավանում` որպես դերասան:

 

Արամ Մանուկյան

«Կյանքի գինը», «Գեներալի աղջիկը» սերալներից հայտնի Արամ Մանուկյանը, ճիշտ է, ավարտել է Թատերական ինստիտուտը, բայց մասնագիտությամբ պարող է. Արամը սովորել է Թատերականի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժնում: 11 տարի պարել է «Բարեկամություն» պետական խմբում, որից հետո ընկերների հետ հիմնել է «Inter Dance» պարային խումբը: Այժմ Արամը նկարահանվում է նաև «Լույսի պահապանը» հեռուստասերիալում:

 

 

Իննա Խոջամիրյան


19-ամյա Իննա Խոջամիրյանը սովորում է ԵՊՀ-ի Հոգեբանության ֆակուլտետում, սակայն «Անցյալի ստվերներ» սերիալում ներկայացել է որպես դերասանուհի` մարմնավորելով Սոնային:

 

Լիա Զախարյան


Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ավարտած Լիա Զախարյանը նկարահանվել է «Եռաչափ սեր», «Երեք կյանք» հեռուստասերիալներում, «YERE 1» հեռուստածրագրում, ինչպես նաև «Խաղ իմ կանոններով» ֆիլմում:

 

Գարիկ Պապոյան


Հաղորդավար, հումորիստ, երաժիշտ բառերի կողքին ավելացավ ևս մեկը: «Վիտամին» ակումբից հայտնի Գարիկ Պապոյանը, ով ավարտել է Երևանի ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը, «Սուպեր մամա» ֆիլմում ներկայացավ նաև որպես դերասան:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյան