«Ուր էինք, ուր ենք հասել և ուր ենք գնում» ահա այս խորագրով ապրիլի 19- ին'ժամը 19:30- ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգան Արմենիան Նեյվի բենդը և Արտո Թունչբոյաջյանը:

 

Համերգը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Լրագրողների հետ զրույցում Արտո Թունչբոյաջյանն ասաց, որ որպես ընկեր համերգային ծրագրին հյուր կլինի նաև երգիչ Գոռ Սուջյանը:

 

Լուրեր.com-ի հարցին, թե արդյոք համերգային ծրոգրով շրջագայություն սպասվում է, թե ոչ, Արտո Թունչբոյաջյանն ասաց, որ ամեն բան կախված է հանդիսատեսի արձագանքից, դեռ ծրագրավորած ոչինչ չկա:

 

Հարցին, թե իր համար ինչ նշանակություն ունի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը, երգիչն ասաց. «Ինձ, երբ հարցնում են Ցեղասպանություն եղե՞լ է, ասում եմ՝ քույրիկ ջան, ճիշտը ասեմ՝ իրար հետ բա՞նտ գնանք, թե՞ մի հատ սուտ ասեմ, գնանք սուրճ խմենք: Մեր ցավը մեզ վնաս է տվել, խանգարել, բայց մենք կանգնել ենք և պետք է կարողանանք աշխարհին ասենք, որ մարդկանց մտքերը փոխվի, Ցեղասպանություններ էլ չլինեն, դա իմ երազանքն է»: