Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին որոշել Է իր նոր ֆիլմի դերասանական կազմն ու անվանումը: «Չիրաք» (Chiraq) կինոնկարում կխաղան Սեմուել Լ. Ջեքսոնը, Ջերեմի Փիվենը, ինչպես նաեւ ռեփերներ Քանիե Ուեսթը եւ Քոմմոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wrap-ին:

 

Սյուժեի դետալներն առայժմ գաղտնի են պահվում, բայց հայտնի Է, որ ֆիլմի գործողությունը տեղի Է ունենալու Չիկագոյում տեղական ելուզակախմբերի միջեւ «ռազբորկաների» ֆոնին:

 

Chiraq բառը (ստացվել Է Chicago и Iraq-ից) վերջին տարիներին դարձել Է Չիկագոյի ժողովրդականություն վայելող սլենգային անվանումը: Հանցավորության բարձր մակարդակի պատճառով քաղաքը համեմատում են Իրաքի հետ, որտեղ գտնվելը ռազմական գործողությունների պատճառով նույնքան վտանգավոր Է:

 

Ֆիլմի արտադրությամբ զբաղվելու Է Amazon ընկերության՝ 2010 թվականին ստեղծված եւ առայժմ սերիալների բնագավառում մասնագիտացած կինոդեպարտամենտը:

 

Ուեսթը վերջերս փոխարինել Է գործակալին եւ պլանավորում Է ավելի ակտիվորեն զբաղվել կինոկարիերայով: «Հեռուստահաղորդավար. եւ կրկին՝ բարեւ ձեզ» կատակերգությունում նկարահանվելուց բացի, նա դերերից մեկն Է խաղացել Բեն Սթիլլերի «Օրինակելի արու 2» ֆիլմում:

 

Սփայք Լիի նկարահանած ֆիլմերից հայտնի են «Արա ինչպես պետք Է», «Բռնված չԷ՝ գող չԷ» եւ «Մալկոլմ X» կինոնկարները: Նրա վերջին աշխատանքը՝ «Հիսուսի սրբազան արյունը» Էկրաններ Է բարձրացել 2015 թվականի փետրվարին: