Դիանա Գրիգորյանը, կանանց և աղջիկներին շնորհավորելով մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

 

«Մայր... մի հավերժություն, բառ, որ չունի հոմանիշ, մայր ասելիս շուրթերդ դողում են, մայր լսելիս կարծես պաշտպանվում ես, Մամա... կենդանի ու անկենդան բնության թագուհի, Մամա ի վերուստ տրված առաքելություն, որ ի կատար ածողը միայն պիտի հասկանա այս չորս տառի զորությունը: Մայրության տոն... ասել է, թե քնքշության, գեղեցկության, բարիության, հոգատարության, պաշտպանության... ասում եմ' չէ չկա հոմանիշ, չէ չկա ....

 

Մայրե'ր Տոնը ՁԵ'ր Շնորհավո'ր... Կաք Դուք, Կանք Մենք... խոնարհվում ենք Ձեր առաջ… միշտ եղեք Մեր կողքին, որ մենք մեզ երեխա զգանք:


Աղոթում եմ յուրաքանչյուր օր, որ ոչ մի մոր աչքերից արցունք չհոսի, եթե ոչ միայն երջնակության, ուրախության:

Հ.Գ. Մամ սիրում եմ քեզ անսահման, խոսքերը բավարար չեն բնութագրելու այն ամենը ինչ զգում եմ.... դա իմ սրտում է, թող ամեն զավակ զգա այն սերը, որը ես եմ զգում և թող ամեն զավակ զգա մոր այն ուշադրությունը, որ ես եմ զգում քեզանից իմ Մամաս»: