«Մոսկվա» կինոթատրոնը երեկ երեկոյան դարձյալ մարդաշատ էր :) 19:27-ին  տեղի ունեցավ Անդրանիկ Հարությունյանի, Արսեն Սաֆարյանի, Լևոն Հարությունյանի, Արտաշես Մխիթարյանի, Լիլիթ Քոչարյանի և այլոց մասնակցությազմբ «Երազանք 19:27» ֆիլմի փակ դիտումը, որի մեկնարկից առաջ դերասան Լևոն Հարությունյանը կատակով ասաց, որ առաջարկը ստանալուն պես համաձայնել է նկարահանվել, քանի որ այլ ելք չի ունեցել :)

 

 

«Հենց առաջարկը ստացա, համաձայնեցի, քանի որ ես ո՞վ եմ, որ նման առաջակը մերժեի, գործ չկա, բան չկա, պիտի մի բանով զբաղվեի՞, թե՞ չէ :) Կատակը` մի կողմ. տղերքն մի լավ նախադասություն ի սկզբանե ասացին, որ ֆիլմը  դաստիասրակչական բնույթ է առաջնահերթ կրելու, դրանից հետո չհամաձայնել չէի կարող: Ասացի՝ դե որ փող եք դրել, տենամ ոնց եք հանելու էտ փողը, հիմա կարծում եմ՝ կհանեն :)»,- հումորով համեմված իր ելույթի ժամանակ ասաց Լևոնը՝ կարծիք հայտնելով, որ ֆիլմն  արդեն կայացել է, քանի որ նրանում կա ասելիք:

 

 

Առաջին անգամ որպես դերասան ներկայացող երգիչ Արսեն Սաֆարյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծագործական կազմին՝ իրեն վստահելու համար՝ հավելելով, որ վերջինը չի լինելու :)

Ըստ նրա՝ ֆիլմն իրեն դուր է եկել, քանի որ այն խնդիր է ունեցել ստեղծել բարի, հետաքրքիր, ընտանեկան պատմություն: «Կարծում եմ՝ ստացված է, և դիտողները բարի էմոցիաներ կստանան»,- նկատեց Արսենը:

 

 

Ֆիլմի ռեժիսոր Դավիթ Սիմոնյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են ֆիլմը որոշակի փոփոխությունների ենթարկել: «Այսօր փակ դիտում էր, և հանդիսատեսի արձագանքների հիման վրա կկառուցվի նոր ֆիլմը: 2 օրից այն կլինի մեծ էկրաններին»,- հայտնեց Դավիթը:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը