Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնը, իռլանդացի գվարդիականներին երեքնուկներ է նվիրել սուրբ Պատրիկի օրվա առիթով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Օլդերշոտ քաղաքում: Հղի դքսուհին և նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, հանդիսության պատվավոր հյուրերն էին:

 

Քեյթ Միդլթոնը ծաղիկներ նվիրել է ոչ միայն սպաներին և գվարդիականներին, այլև գնդի թալիսմանին՝ երեքամյա իռլանդական գելխեղդ Դոնալդին:

 

Տոնական շքերթին, ընդհանուր առմամբ, մասնակցել են շուրջ 200 զինվորական, այդ թվում՝ վետերաններ և կուրսանտներ:

 

Հայտնի է, որ Էդվարդ 7-րդի կինը՝ թագուհի Ալեքսանդրան, բրիտանական թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան ներկայցուցիչն էր, ով 1901թ. ծաղիկներ է նվիրել զինվորականներին: