Ամերիկացի սկանդալային փոպ-աստղ Լեդի Գագան մարտի 1-ին Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) սուզվել Է Միչիգան լճի ջրերը՝ Special Olympics հասարակական կազմակերպության օգտին միջոցներ հանգանակելու նպատակով, որը մարզական միջոցառումներ Է կազմակերպում մտավոր շեղումներով մարդկանց համար:


Ընդհանուր առմամբ, զանգվածային «ընկղմմանը» մասնակցել Է ավելի քան 4,5 հազար մարդ: Ափի մոտ ջրի ջերմաստիճանը կազմել Է շուրջ զրո աստիճան:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Լեդի Գագան մտել Է լիճը, որտեղ լողում Էին սառցի վիթխարի մեծաբեկորներ, իր փեսացուի՝ դերասան Թեյլոր Քիննի հետ: Երգչուհու հագին եղել են տաբատ եւ մարզաշապիկ, իսկ նրա փեսացուն հագել Էր միայն շորտ եւ գլխին կեպի Էր դրել: