Ճապոնացի հանդիսականների մեծ մասն անտեսել Է «Մոխրագույնի 50 երանգները» տարփերգական դրաման, որը փետրվարի 12-ին մեկնարկել Է կինոթատրոններում: Կինոնկարը Ճապոնիայում  վարձույթի արդյունքներով սոսկ հինգերորդ հորզոնականն Է զբաղեցրել հանգստյան օրերին կայացած պրեմիերիայի ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Իսկ երկրորդ շաբաթվա հանգստյան օրերին ընդհանրապես դուրս Է մնացել բոքս-օֆիսի առաջին տասնյակից:  

 

Հրատարակությունը պարզաբանում Է, որ այսօրվա դությամբ կինոժապավենին հաջողվել Է երկրում հավաքել շուրջ 700 հազար դոլար: Այս գումարն զգալիորեն զիջում Է այլ երկրների դրամարկղային մուտքերին: Օրինակ՝ Ֆիլիպիններում, որի կինոշուկայի չափը զուգադրելի Է ճապոնականի հետ, առաջին հանգստյան օրերին դրաման հավաքել Է 2,2 միլիոն դոլար:   

 

The Hollywood Reporter-ի հեղինակը ենթադրում Է, որ «Մոխրագույնի 50 երանգների» ցածր պահանջարկի պատճառը մի քանի գործոններ են: Նախ, գրող Է.Լ. Ջեյմսի յուրօրինակ գիրքը, ըստ որի նկարահանվել Է ֆիլմը, ճապոներեն լույս Է տեսել զգալի ուշացմամբ: Երկրորդ, ժապավենին տվել են «15+» վարկանիշը «18+»-ի փոխարեն, ինչը վանել Է չափահաս լսարանի զգալի մասին: Երրորդ, ֆիլմի որոշ բաց կադրեր ռետուշվել են: Չորրորդ, Ճապոնիայում Էրոտիկ գրականության  եւ կինոյի շուկան հագեցած Է տեղական արտադրանքով: