Արաքսյա Մելիքյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ երեկ` փետրվարի 1-ին, իր տարեդարձն ընտանիքի ու եղբայրների հետ նշել է Ծաղկաձորում.«Ճոպանուղու վրա աղջիկս մրսում էր ու քամուց բղավում. ծիծաղելի տեսարան էր: Տղաս էլ տպավորված էր սահնակներից: Ցավոք, ոչ մեկս դահուկ քշել չգիտենք ու ռիսկի չդիմեցինք»:


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհուն 31-ամյակի առթիվ առաջինը շնորհավորել են ամուսինը` դերասան Անդրանիկ Զաքարյանը, եւ երեխաները` 7-ամյա Գուրգենը եւ մեկուկես տարեկան Կարինեն: Ուղիղ կեսգիշերին դերասան-ամուսինների տանը հյուրընկալվել են նրանց ընկերները` Անի Պետրոսյանը, Հովհաննես Դավթյանը` կնոջ հետ, եւ Ռոման Բաբայանը, մինչեւ ուշ գիշեր նշել են, առավոտյան էլ մեկնել քաղաքից դուրս:

Մարջան Ավետիսյանը, Անի Պետրոսյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը` Արաքսյա Մելիքյանի 30-ամյակին

Արաքսյա Մելիքյանը եւ Անդրանիկ Զաքարյանը` երեխաների հետ


Շարունակությունը` այստեղ: