Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը Talking Movies («Խոսուն ֆիլմեր») նախագծի շրջանակներում կներկայացնի փաստագրական ֆիլմ «ցեղասպանություն» եզրույթը ստեղծած հրեական ծագում ունեցող լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմը կկրի «Երկինքն ուսումնասիրողները» (Watchers of the Sky) խորագիրը:


Փաստագրական ֆիլմը հայացք կլինի Լեմկինի ջանքերին, ով համառորեն հավատում էր, որ  հնարավոր է օրենսդրորեն պաշտպանել աշխարհը զանգվածային կոտորածներից:

 

ՌաֆայելԼեմկինը ցեղասպանություն եզրը հղացել է Լվովի համալսարանում ուսանելու տարիներին, նա բնորոշել է 

ցեղասպանությունը իր “Axis Rule in Occupied Europe” գործում։ Ըստ այդ` ցեղասպանությունը ներառում էր այն, ինչը կարելի է համարել որպես ոչ միայն 

ֆիզիկական, այլ նաև հատկապես հոգեբանական ազդեցություններ։

Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք 

պետություների` ցանկանալով համոզել նրանց աջակցելու այն: 


ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը: 1951 թվականին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության

կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն: Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը 

կոնֆենցիան բնորոշում է որպես` գործողություններ ոչնչացնելու նպատակով, լիովին կամ մասամբ, ազգային, էթնիկ, 

ռասայական կամ կրոնական խումբը։ Ըստ Լեմկինի ցեղասպանություն եզրը ներառում է ոչ միայն ֆիզիկական, այլ 

հատկապես ցեղասպանության հոգեբանական ազդեցություններ: