ESem.am-ն իր ընթերցողների պատմել է, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանի մոտ աշխատանքային բուռն շրջան է: Ստեղծագործական նորությունները, սակայն երգչուհու միակ զբաղնմունքը չեն:

 

2 տարի առաջ Մարզահամերգային համալիրի բեմում պետական քննությունը հանձնած (նա Համալիրի իր մենահամերգն իր ավարտական քննությունն է համարում) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան կարմիր դիպլոմով ավարտած երգչուհին  սեպտեմբերից դասավանդում է հարազատ բուհի ջազ-վոկալ բաժնում:

 

 

«Ինձ համար շատ հաճելի ու  լավ պրոցես է: Չնայած տարիներ առաջ դասավանդել եմ Երգի պետական թատրոնում և երեխաներ հետ  շփման փորձ ունեի, սա նույնը չէ»,- ESem.am-ին ասաց Քրիստինեն ու հավելեց, որ սա իր համար մեծ ձեռքբերում է:

 

«Ուրախ եմ, որ դասախոսներիս համար դարձել եմ կոլեգա ու նրանց կողքին  կանգնելու մեծ պատիվ ունեմ»,- ոգևորությամբ նշեց նա ու ավելացրեց, որ անկախ դրանից՝ մինչև կյանքի վերջ սովորելու մի շարք բաներ ունի իր դասախոսներից:

 

 

 

Քրիստինեի խոսքով՝ ճանաչված լինելն իրեն օգնում է ուսանողների հետ շփման մեջ, ինքն էլ խիստ պաշտոնական չէ նրանց հետ: «Ուսանողներս ինձ դիմում են՝ Քրիստինա Ռուբենովնա, ինչն  ինձ համար մի քիչ անսովոր է: Ամեն դեպքում՝ ես չեմ կարծում, որ մեր  հարաբերությունները շատ խիստ պետք է լինեն: Ցանկացած իրավիճակում մարդկային հարաբերություններն են կարևոր»,- շեշտեց երգչուհին:

 

Ըստ նրա՝ Կոնսերվատորիայում սովորում են մարդիկ, ովքեր էությամբ երաժիշտ են, իսկ երաժիշտների հետ  շփվելը հեշտ է:)


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը