Microsoft ընկերության նախկին աշխատակցուհի Կարեն Չենգը սելֆիի նոր տեսակ է հնարել և տեսագրել վիդեո հրահանգը, թե ինչպես պետք է դա անել: Այս մասին հայտնել է Yahoo News-ը:

 

Չենգի հավաստմամբ, դա «սելֆիի բոլորովին նոր տեսակ է», որը թույլ է տալիս «սեփական կյանքը ֆիլմի վերածել»: Սելֆին անելու համար անհրաժեշտ է սմարթֆոնի տեսախցիկից օգտվել՝ սարքը գլխի շուրջ պտտեցնելով:

 

«Այս կերպ պատրանք կստեղծվի, որ տեսախցիկն անցնում է ձեր գլխի միջով»,- պարզաբանել է Չենգը YouTube-ում տեղադրված վիդեո հրահանգում: