BlogNewz.am-ը գրում է.


 1  Երջանիկ հարաբերություններն աշխատանք են պահանջում։

Հարաբերությունները հենց այնպես չեն ծնվում, շարունակվում ու պահպանվում։ Դրանք գոյատևում են ու բարգավաճում, երբ զույգերը ռիսկի են դիմում կիսվելու այն ամենով, ինչ տեղի է ունենում իրենց մտքում ու սրտում։ Բաց հաղորդակցությունն ու անկեղծությունն է բանալին։


 2  Շատ ժամանակ դու ստանում ես այն, ինչ տալիս ես։ Եթե սեր ես ցանկանում, սեր տուր։ Ընկերություն ես ակնկալում՝ ընկերական եղիր։ Եթե ցանկանում ես հասկացված լինել, ավելի հասկացող եղիր։ Սա հասարակ սովորություն է, որն իրականում աշխատում է։

 

 3  Դու չպետք է պայքարես՝ ինչ-որ մեկի կյանքում քո տեղն ունենալու համար։ Երբեք մի ստիպիր ինչ-որ մեկին իրենց կյանքում քեզ համար տեղ հատկացնել, որովհետև եթե նրանք քո արժեքը հասկանան, նրանք դա կանեն։

 

 4  Կյանքում, ոչ ոքի հենց այնպես չես հանդիպում։ Որոշ մարդիկ կփորձեն քեզ, մյուսները կօգտագործեն, մյուսներն էլ կսովորեցնեն, և, որ ամենակարևորն է, կլինեն ոմանք, որ քո լավագույն եսը կարթնացնեն քո մեջ։ Սովորիր տեսնել ու տարբերել դրանք ու համապատասխանաբար առաջ շարժվել։

 

 5  Մենք բոլորս էլ փոխվում ենք և դա նորմալ է։ Մեր կարիքները փոխվում են ժամանակի ընթացքում։ Երբ ինչ-որ մեկն ասում է, թե մենք փոխվել ենք, միշտ չէ, որ դա վատ է։ Երբեմն դա նշանակում է, որ դու դադարել ես ապրել այնպես, ինչպես նրանք են ուզում։ Ներեղություն մի՛ խնդրիր դրա համար։ Փոխարենը բաց ու անկեղծ եղիր, բացատրիր, թե ինչպես ես զգում ու շարունակիր անել այն, ինչ սրտիդ խորքում գիտես՝ ճիշտն է։

 

Շարունակությունը` այստեղ