ԱՄՆ-ի Համերկրային ավիացիոն վարչությունն առաջին անգամ թույլատրել է ֆիլմեր և ծրագրեր արտադրող ամերիկյան ընկերություններին իրենց աշխատանքում օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի տրանսպոտի նախարար Էնթոնի Ֆոքսը՝ վարչության որոշումը գնահատելով որպես «կարեւոր քայլառաջ այդ սարքերի առևտրային կիրառման գործում»:

 

Դժվարամատչելի վայրերում անօդաչուներ օգտագործելու թույլտվություն են ստացել վեց համեմատաբար ոչ մեծ ֆիրմաներ, որոնք մասնագիտանում են աերոլուսանկարման բնագավառում և համագործակցում են առաջատար ամերիկյան հեռուստա և կինոընկերությունների հետ: ԱՄՆ-ի կինոարդյունաբերության ասոցացիայի նախագահ Քրիս Դոդը վստահություն է հայտնել, որ դրա արդյունքում «կշահի որ միայն ինդուստրիան, այլեւ հանդիսատեսը»:

 

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ հոլիվուդյան ֆիլմերի առանձին դրվագների նկարահանումը հարկ էր լինում իրականացնել արտասահմանում, քանի որ ԱՄՆ-ում արգելված էր անօդաչուների օգտագործումը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: