Վավերագրական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում ավելի է մեծանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը: Ճանաչված գործիչն այսուհետև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր ուրբաթ կվարի «Մենք և ժամանակը» հեղինակային հաղորդումը՝  փորձելով հետաքրքրություն առաջացնել վավերագրական ուշագրավ ֆիլմերի հանդեպ:


«Տարիներ առաջ ընկերոջս հետ «ԱրմենԱկոբ» հեռուստաալիքով մի հաղորդաշար էի վարում, որը կոչվում էր «Ժամանակի վկա»: Մոտ 5-6 տարի գոյատևեց, բազմաթիվ նամակներ և զանգեր էինք ստանում: Այսօր մարդկանց հետաքրքրությունը դեպի վավերագրական կինոն շատ մեծ է: Մարդը տեսնում է իր, ուրիշների պատմությունը և գիտի, որ այն գոնե 60 տոկոսով ճշմարտություն է»,-նշեց Գևորգյանցը:

 

Ռեժիսորի խոսքով՝  «Մենք և ժամանակը» հաղորդման ձևաչափն ամբողջովին այլ է լինելու: «Ես մենակ եմ վարելու հաղորդումը:Այն կլինի ավելի դինամիկ և ժամանակակից: Ամեն ինչ արվում է, որ հաղորդումը հետաքրքիր լինի: Հաղորդումների ժամանակ բազմաթիվ հյուրեր կունենամ, կցուցադրենք տարբեր ֆիլմեր:

 

Հարյուրավոր ֆիլմեր ունենք՝ ամենատարբեր թեմաներով, բավականին հետաքրքիր նյութեր էլ կան: Բացի այդ, կգնանք տարբեր ֆիլմերի ստեղծման հետքերով, կայցելենք այն վայրեր, որտեղ նկարահանվել են այդ կինոնկարները: Սա կարծես հետաքրքիր վերադարձ է դեպի պատմություն»,-նշեց կինոռեժիսորը:

 

Ռուբեն Գևորգյանցի խոսքով՝ շատ հետաքրքիր վավերագրական նյութեր են ստեղծվել, որոնք, թեպետ, ֆիլմի չեն վերածվել, սակայն շատ հետաքրքիր են, և արժե դրանք էլ ցույց տալ: «Շատ ոգևորված եմ: Առաջիկա 3-4 հաղորդումներն արդեն պատրաստել ենք» ,-հավելեց նա:

 

Ռուբեն Գևորգյանցը հաղորդաշարի վերնագրին յուրահատուկ մեկնաբանություն է տալիս: «Մեր ժամանակը մնում է անխախտ, սակայն մեր վերաբերմունքը փոխվում է այս կամ այն ֆիլմի նկատմամբ: Համոզված եմ, որ այսօր մեծ հետաքրքրությամբ դիտում են վավերագրական կինո, մարդկանց այսօր դա շատ է հետաքրքրում» ,-եզրափակեց նա:

 

Կինոռեժիսորդերասան Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945թԵրևանում: 1969թավարտել է Երևանի գեղարվեստա-թատերականինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը:


Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական 

ղեկավարը:

1989ից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է: 2004-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն էԴասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի

պետական ինստիտուտումՆկարահանել է 65 ֆիլմ, մասնակցել բազմաթիվ տեղական և միջազգային 

կինոփառատոնների, հեղինակել է 3 գիրք: 2006թարժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: