Blognewz.am-ը գրում է.

 

1. Գեղեցկությունը ներսից է գալիս


Բոլոր մարդիկ էլ գեղեցիկ են, պարզապես ամեն մեկը յուրովի է գեղեցիկ: Գեղեցիկ լինելու համար պետք չէ ավելորդ ջանքեր ներդնել: Գեղեցկությունը նեսից է գալիս, պարզապես պետք է փորձել ժամանակի ընթացքում հղկել ու զարգացնել այն բնատուր հատկությունները, որոնք Ձեզ գեղեցիկ են դարձնում: Հավատացե՛ք, գեղեցկությունը Ձեր ներսում է:

 

2. Առանց պատճառի ցավ չի լինում


Ցավը հենց այնպես չի ներխուժում Ձեր կյանք: Դա նշանն է այն բանի, որ Ձեր կյանքում ինչ-որ բան պետք է փոխվի: Այո՛, այդ փոփոխությունները հաճախ բարդ են լինում, և այդ փոփոխություններին հարմարվելու համար հարկ է լինում մեծ ուժ գտնել ինքդ քո մեջ: Հիշեք, որ ուժեղները նրա համար չեն ուժեղ, որ երբեք չեն վախենում և չեն հայտնվում այնպիսի իրավիճակներում, որոնցում դժվար է չհանձնվել: Նրանք ուժեղ են, քանի որ նույնիսկ այդպիսի իրավիճակներում են կարողանում պայքարել: Կյանքում ամեն ինչ էլ պատահում է, սակայն հարակավոր է այդ ամենից դասեր քաղել ու միշտ առաջ շարժվել:  

 

3. Կյանքում ամեն տեսակի մարդիկ էլ հանդիպում են

Ձեր կյանքի ճանապարհին Դուք բազում մարդկանց կհանդիպեք: Նրանց թվում կլինեն կեղծ ու դատարկ մարդիկ, ովքեր ձևացնում են, թե Ձեր կողքին են, սակայն կլինեն և իսկական ընկերներ ու բարեկամներ, ովքեր անկեղծորեն կտխրեն Ձեր դժբախտությունների համար և կուրախանան Ձեր ուրախություններով: Որոշ մարդիկ նման են հոգեառ հրեշտակների. նրանք էներգետիկ վամպիրներ են, որոնցից ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել: Սակայն կան և այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են հոգի տալ իրենց մտերիմների համար: Փորձե՛ք Ձեր ժամանակը չվատնել հարաբերություններ կառուցելով այնպիսի մարդկանց հետ, ովքեր դժվարին պահին միայնակ կթողնեն Ձեզ:

 

Շարունակությունը` այստեղ: