BlogNews-ը գրում է.


Շատերը չեն գիտակցում, որ իրականում կմախքը շատ ավելին է, քան պարզապես մեր մկանները պահող ու օրգանները պաշտպանող ոսկրային կառուցածք: Իրականում այն ակտիվորեն մասնակցում է մեր օրգանիզմի առողջության գործընթացին` արյան բջիջներ արտադրելով, ու պահեստավորելով կալցիումն ու ֆոսֆորը` օրգանիզմի համար չափազանց կարևոր երկու հանքանյութ:


Ոսկորները ինքնավերականգնվելու հատկություն ունեն, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում դրանք վնասվում ու ինքնուրույն վերականգնվում են: Տարիների ընթացքում օրգանիզմը բավարար քանակությամբ ոսկոր է արտադրում կորուստները լրացնելու համար` կալցիումի, ֆոսֆորի ու կոլգենի ամուր կապ ստեղծելով: Ինչևէ 35-40 տարեկանից սկսած ոսկորներն սկսում են ավելի արագ վնասվել, քան վերականգնվել, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում ոսկրերը թուլանում են և մեծանում է օստեոպորոզի ձեռքբերման հավանականությունը: Սակայն ոսկրերի առողջության համար կարելի է որոշակի քայլեր ձեռնարկել ու կանխել ոսկրային հիվանդությունները:


Շարունակությունը` այստեղ: