Հարթաշու՞րթ, ասեղային էպիլացի՞ա կամ գուցե լազերայի՞ն: Չեք կարողանում կողմնորոշվել, որն է ամենալավ միջոցը. Aroxj.am-ը զրուցել է կոսմետոլոգների հետ պարզելու համար, թե որ միջոցը ինչպես է ազդում, արդյունավետ է, թե ոչ և արդյոք անցավ է:


Անցանկալի մազաշերտից ազատվելու համար ամենապարզ միջոցը հարթաշուրթի կամ թելի  կիրառումն է, սակայն այս միջոցները ժամանակավոր են: Այս միջոցը ցավոտ է և ավարտից հետո կարճ ժամանակ մաշկի տվյալ հատվածը կարմրում է: Այս միջոցով անցանկալի մազածածկը հեռացնելու դեպքում, ըստ կոսմետոլոգների, չի բացառվում, որ մազածածկույթը ավելանա:

 

Ասեղային, ֆոտո և լազերային էպիլացիաները մազաբուժության ձևերն են: Այս դեպքում աշխատանք է կատարվում մազարմատի հետ, որի միջոցով զգալիորեն նվազում է մազածածկը: Էպիլացիայի այս ձևերը չի կարելի կիրառել թարախային շերտի, լայնացած անոթների վրա, ինչպես նաև հղիության և դաշտանային ցիկլի շրջանում:

 

Ասեղային էպիլացիան կիրառելի է մարմնի բոլոր հատվածներում, բացի մեծ խալերի հատվածից: Այն ճիշտ կատարելու դեպքում ամբողջովին անվտանգ է: Այս միջոցը սխալ կիրառելու դեպքում կարող է մաշկի այրվածք առաջանալ: Քանի որ էպիլյացիայի այս ձևը ցավոտ է, անհարժեշտության դեպքում կատարվում է տեղային ցավազրկում: 

 

«Ասեղային էպիլացիայից հետո պետք է որոշակի կանոններ պահպանել. մոտ 3 օր մաշկի տվյալ հատվածը չլվանալ, խուսափել մրսելուց: Ասեղային էպիլացիան չի կատարվում ամառվա շոգ օրերին, քանի որ քրտինքն էլ է վնաս», - նշում է կոսմետոլոգ Հասմիկ Մելքոնյանը:

 

Ֆոտոէպիլացիայի դեպքում, որքան մազը մուգ է և կոշտ, այնքան գործընթացն ավելի արդյունավետ է: Էպիլյացիայի  այս ձևի առավելություններից մեկն այն է, որ այս տիպի լույսի համար ճանաչելի են գրեթե բոլոր մազերը, բացի գունազրկված մազերից:

 

Շարունակությունը` այստեղ: