Aroxj.am-ը գրում է.

 

Լյարդը մարդու օրգանիզմի սանիտարն է: Այն հավաքում ու չեզոքացնում է օրգանիզմում առկա բոլոր վնասակարն նյութերն ու տարրերը: Մենք ամեն օր ուտում ենք բազմաթիվ քիմիկատներով, վնասակար նյութերով հարուստ մթերքներ, օգտագործում ենք ալկոհոլ, չենք հետևում սննդակարգին:  Հենց լյարդի շնորհիվ է, որ դրանց բացասական ազդեցությունը մեղմվում է:

 

Միաժամանակ լյարդը այն օրգաններից է, որը չունի ցավային ռեցեպտորներ, ինչի արդյունքում մարդիկ հաճախ չեն իմանում, որ լյարդը հիվանդ է ու չեն դիմում բժշկի: Aroxj.am-ը ձեզ է ներակայացնում 6 ազդանշան , որոնք փաստում են լյարդի հիվանդության մասին:

 

Աջ կողատակում ծանրության զգացողություն

Առաջին ազդանշաններից մեկը, որ ձեր լյարդի հետ ամեն ինչ լավ չէ, դա աջ կողատակում թույլ ցավի զգացողությունն է: Քանի որ լյարդը չունի ցավի ռեցեպտորներ, այն շատ չի անհագստացնում, իսկ ծանրության զգացողությունը կարող է պայմանավորված լինել լյարդի ձգման կամ մեծացման հետ: Արդյոք լյարդը մեծացել է, թե ոչ կարելի է ստուգել սոնոգրաֆիայի միջոցով: Այնպես, որ եթե ձեր օրգանիզմը նման ազդանշան է ուղարկում, ապա ժամանակն է դիմել բժշկի:

 

Շարունակությունը` այստեղ: