Aroxj.am-ը գրում է.

 

Շատերի առողջության համար ամառային եղանակն ուղղակի աղետ է: Խնդիրները հիմնակնում հանդիպում են արյան բարձր ճնշում ունեցողների, հիպերտոնիկների, ճարպակալում ունեցողների, կլիմաքսի մեջ գտնվող կանանց շրջանում և բոլոր նրանց մոտ, ովքեր ստվերի փոխարեն նախընտրում են արևի ճառագայթները:


Լավ է, երբ այսպես ասած, փրկող ստվերը լինում է ծառ, այլ ոչ թե քարից կամ երկաթից մի որևէ ծածկ: Ցավոք, ծառերի ստվերը մեր առօրյայում քիչ է հանդիպում. հիմնականում օրվա մեծ մասն անցկացնում ենք տան, աշխատավայրի շրջակայքում, որտեղ դրանք քիչ են:

 

Մեր մարմնի խոնավությունն ու ջերմային բալանսը պահպանելու համար մեզ օգնում է միայն առավոտյան և երեկոյան ցնցուղ ընդունելը և բնական գործվածքով հագուստը Ինչ է կատարվում մեզ հետ, երբ շոգը գնալով անտանելի է դառնում: Ինչ խնդիրներ են առաջանում և ինչ է պետք անել՝ ներկայացնում է Aroxj.am-ը:

 

Ինչ անել գլխապտույտի, գունատության, սառը քրտինի դեպքում


Դա կարող է կապված լինել գերտաքացման կամ թթվածնի պակասի հետ: Այդպիսի դեպքերում պետք է նստել, կախել գլուխը՝ արյան շրջանառությանը և թթվածնի հոսքը դեպի գլխուղեղ լավացնելու համար: Նաև պետք է ազատվել կիպ, անհարմար հագուստից: Եթե ձեռքի տակ չունեք ամոնիակի լուծույթ, ապա կարող եք օծանելիքը կաթեցնել բամակյա սկավառակի վրա, տանել դեպի քիթը: Վերջում չմոռանաք դեմքը ցողել սառը ջրով:

 

Շարունակությունը` այստեղ: