Sotheby's աճուրդային տունը Լոնդոնում կայացած աճուրդում իմպրեսիոնիզմի ֆրանսիացի հիմնադիր Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» գործը վաճառել Է 31,7 միլիոն ֆունտ ստեռլինգով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով աճուրդային տան կայքին:
Խոսքը վերաբերում է Մոնեի նկարների երկրորդ ռեկորդին: 2008 թվականին նրա «Ջրաշուշաններով լճակը» աճուրդով վաճառվել է 47 միլիոն ֆունտով:
«Ջրաշուշաններ» կտավը նկարվել Է 1906 թվականին: Այն «Շուշաններ» շարքի շուրջ 250 գործերից մեկն է, որոնք Մոնեն ստեղծել է կյանքի վերջին 30 տարվա ընթացքում: