Ատլանտայի կենդանաբանական այգում հունիսի 15-ին իր 53-րդ ծննդյան տարեդարձն Է տոնել Օզի մականունով արու գորիլան:

 

Տնօրինությունն իսկական տոն Է կազմակերպել իր հռչակավոր խնամարկյալի համար: Արևմտյան հարթավայրային գորիլայի այդ արուին 26 տարի առաջ կենդանաբական այգուն են հանձնել տեղի համալսարանի հետազոտական կենտրոնից: Երկարակյացն ունի 10 երեխա, 9 թոռ եւ 2 ծոռ: