Aroxj.am-ը գրում է.

 

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ձվաբջջի մակերեսին կա մի պրոտեին, որը փոխազդում է սպերմատոզոիդի վրա գտնվող Իզումո պրոտեինի հետ՝ թույլ տալով ձվաբջջին ու սպերմատոզոիդին միավորվել։ Երկու պրոտեինների փոխազդեցության ուսումնասիրությունը դրական կազդի զույգերի անպտղության բուժման գործընթացում, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ հակաբեղմնավորիչների ստեղծման ոլորտներում։ Մասնագետները ձվաբջջի նորահայտ պրոտեինն անվանել են Յունո՝ ի պատիվ պտղաբերության ու ամուսնության հին հռոմեական աստվածուհի Յունոնայի, իսկ արական պրոտեինը, որը հայտնաբերվել էր դեռևս 2005թ., կոչվում է Իզումո՝ ի պատիվ վերարտադրողականության ու ամուսնության ճապոնական աստծո։