Խոյ


Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում: Ղեկավարությանը հայտնի է դառնում Ձեր սխալների ու վրիպումների մասին, Ձեր հասցեին բավական շատ է լսվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում: Եթե Դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինասկան և պրոֆսիոնալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա:]

 

Ցուլ

Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած և կիսատ թողած գործերը: Եթե Դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան «կախված» վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին Ձեզ համար: Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք: Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար:


Երկվորյակներ


Այսօր Դուք ստիպված եք լինելու Ձեզ վրա վերցնել ատասխանատվություն'այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարրական որոշումներն ինքնուրույն կայացնել: Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան Ձեզ: Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել:


Խեցգետին


Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար, առաջին հերթին` պատվախնդիր պրոֆեսիոնալ մտահղացումներն իրականացնելու: Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով: Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում և' ֆինանսական առումով: Աստղերը խորհուրդ են տալիս երեկոն տանն անցկացնել, իսկ հոգնեցուցիչ գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան:


Առյուծ


Հակասական օր է: Մի կողմից այսօր ձեզ բնորոշ են համառությունը, նպատակամղվածությունն ու շփումներում անկեղծությունը, և թվում է, թե դրանք այն որակներն են, որոնք կարող են հաջողության գրավականը լինել: Մյուս կողմից, ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում ընտրել այն նախագծերը, որոնք ուշադրության արժանի են, և արդյունքում դուք զբաղվում եք դատարկաբանությամբ: Դրա հետ մեկտեղ էլ, շրջապատի մարդկանց հետ միշտ չէ, որ կարողանում եք լեզու գտնել, քանի որ ձեր խոսացածից ամեն ինչը չէ, որ նրանց սրտով է:


Կույս


Օրը ձեզանից առաջին հերթին զգուշավորություն է պահանջում, ինչպես պրոֆեսիոալ գործերում, այնպես էլ` անձնական հարաբերություններում: Ճիշտ է, դուք լավ շանսեր ունեք հաջողության հասնելու, սակայն պետք է հույսը դնել այն բանի վրա, որը ձեզ կտրվի հեշտությամբ: Դուք հավատում եք ձեր ուժերին ու հնարավորություններին, և դա երբեմն այնպիսի դրսևորումներ է ունենում, որ շրջապատի մարդկանց սկսում է տարօրինակ թվալ:


Կշեռք


Այսօր գերշիխողը բացասական միտումների ազդեցությունն է, այնպես որ օրը հեշտերից չի լինի: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, այդ թվում՝ լուրջ, այնպես որ լավ կլիներ օրվա ընթացքում գործարքներ կնքելուց հրաժարվեիք: Նոր նախագծերին պետք է մոտենալ մեծ զգուշավորությամբ՝ դուք հիմքեր ունեք կասկածելու ձախողման մեջ, անգամ եթե ձեր դաշնակիցները միանշանակ համոզված են հաջողությամբ մեջ:


Կարիճ


Չնայած այն բանին, որ օրը բավական բարդ կլինի, մի շտապեք այն ամենավատերի մեջ գրանցել: Դուք դեռ հնարավորություն կունենաք իրականացնել ձեր մտահղացումները և հաջողություն կունենաք նոր ձեռնարկած գործում: Սակայն գործել պետք է շատ արագ, հակառակ դեպքում ձեր առջև բացվող հնարավորությունից կօգտվի մեկ ուրիշը: Զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ` դժվար թե դրանք այնպես անցնեն, ինչպես դուք էիք ծրագրել:


Աղեղնավորներ


Որպեսզի դուրս գաք նոր մակարդակ, ձեզ անհրաժեշտ է քաջություն: Հնարավոր է՝ ստիպված կլինեք դուրս գալ ավանդույթների դեմ, խախտել կյանքի սովորական ընթացքը: Բայց, նախքան գործելը, լավ ծանրութեթև արեք: Խուսափե՛ք ավելորդ կոպտությունից, իսկ եթե որևէ մեկի հետ վիճել եք, մտածե՛ք հաշտվելու մասին:


Այծեղջյուրներ


Ցանկացած պահի ձեզ կարող են կոնֆլիկտի մղել, և հատկապես այն ժամանակ, երբ ամենաքիչն եք սպասում դրան: Չնայած այն հանգամանքին, որ իրավիճակը վաղուց արդեն ծանոթ է ձեզ, դուք կարող եք սխալ արձագանքել: Արգելե'ք ինքներդ ձեզ կտրուկ գործողությունների դիմել: Դիմացկունությանը, որով դուք աչքի եք ընկնում, գումարե՛ք նաև ճկունություն և զգոնություն:

 

Ջրհոսներ


Էմոցիոնալ լարվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր տրամադրության, առողջության և աշխատունակության վրա: Ձեզ հուզող հարցերի պատասխանները փնտրեք ընտանիքում կամ հենց ձեր ենթագիտակցության մեջ: Սովորե՛ք ծիծաղել ինքներդ ձեր սխալների վրա:


Ձկներ


Հաջողությունն առավոտվանից կուղեկցի ձեզ: Անգամ հայտնվելով ամենաանելանելի իրավիճակում՝ դուք հեշտությամբ կգտնեք ճիշտ լուծումը: Աստղերը պնդում են, որ այսօր դուք գտնվում եք հատուկ պաշտպանության տակ, և հենց երկինքն է օգնում ձեզ: Օգտագործե'ք ձեր ինտուիցիան և հումորի զգացումը:

 

ESem.am