Life.panorama.am-ը գրում է.

 

Շվեդիայում կառուցվել է իր նմանը չունեցող, զարմանահրաշ հյուրանոց: Հյուրանոցն արտաքինից ամբողջությամբ հայելապատ է և կառուցված անտառի խորքում, գետնից բավական բարձր՝ ծառերի վրա: Բնակավայրերից հեռու, անտառում կառուցված հյուրանոցը նախագծողներն ու ականատեսները միանգամից անտեսանելի անվանեցին, քանի որ հայելապատ արտաքին պատերի շնորհիվ արտացոլում է շրջակայքում գտնվող ծառերն՝ ինքն էլ կորելով ընդհանուր պատկերում:

 

«Անտեսանելի» հյուրանոցը համալրեց Շվեդիայի տեսարժան վայրերի շարքը՝ իր յուրօրինակությամբ դեպի Շվեդիա կանչելով հարյուրավոր զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից: