Վիկտորիայի և Դեվիդ Բեքհեմի 15-ամյա որդին` Բրուքլինը, դարձել է ''Man About Town" պարբերականի գլխավոր հերոսը:
Բացի շապկից, Վիկտորիայի և Դեվիդի խարիզմատիկ առաջնեկը նույն ամսագրի համար նկարահանվել է ոճային ֆոտոշարքում` պարբերականի էջերում հառնելով պատանի ապստամբի կերպարով: Նշենք, որ 15-ամյա Բրուքլինը, որ, ի դեպ, լրջորեն զբաղվում է ֆուտբոլով, արտաքնապես շատ նման է Վիկտորիային` նույն հայացքն ունի և դեմքի նույն ձևը: Ֆոտոշարքում նկարահանվելու համար նա ստիպված էր մի ամբողջ շաբաթ հրաժարվել ֆուտբոլից. նկարահանումները տևեցին ուղիղ 7 օր: Աստղային ծնողներն աջակցեցին տղային և շատ գոհ մնացին նախագծի արդյունքներից:
Հիշեցնենք, որ նախկինում Բեքհեմների մեկ այլ երեխա` 11-ամյա Ռոմեոն, արդեն հասցել է փայլել հայտնի այլ ամսագրի շապկին` դառնալով "Burberry 2013" գովազդային արշավի դեմքը: