Քաղցկեղն ու ալերգիկ ռեակցիաները փոխկապակցված են: Այս հայտնաբերությունը կատարել են Վիրջինիա նահանգի համալսարանում: Մասնագետները բացատրում են, որ հիստամինը, որն ալերգիկ ռեակցիաների միջնորդ է, իմունային բջիջներով է արտադրվում: Սա իր հերթին տեղի է ունենում այն դեպքում, երբ մարմին են ներթափանցում ալերգենները: Միևնույն ժամանա` հիստամինը մասնակցում է բորբոքային գործընթացներին և ուռուցքները պաշտպանում իմունային համակարգից: Մկների վրա կատարված փորձերը պարզել են, որ եթե օրգանիզմում արգելափակվի հիստամինի արտադրությունը, ապա ուռուցքները կդադարեն աճել: Հիստամինն օգնել է սուպրեսսորի միելոբլաստային բջիջներին վերարտադրվել: Արդյունքում իմունային համակարգը թուլացել է, իսկ ուռուցքներն աճել: