Erkusov.com-ը գրում է.

 

Երբեմն կյանքի ռիթմը հանգեցնում է նրան, որ ժամանակ չի լինում հանգիստը սիրելիի հետ անցկացնել, սակայն ժամանակ առ ժամանակ ուղղակի անհրաժեշտ է կազմակերպել տոն միայն ձեր և ձեր սիրելիի համար' ուստի այս հոդվածում մենք կհուշենք, թե ինչպես կարելի է անցկացնել անմոռանալի հանգստյան օրեր միայն երկուսով: Հանգստյան օրերը կարելի է անցկացնել տարբեր կերպ․ ձեր սիրելին հաստատ կգնահատի հանգստյան օրերը միասին անցկացնելու ձեր գաղափարը:

Սիրելիի հետ հանգստյան օրերը անցկացնելու տարբերակներ

Այսպես' կարող եք կազմակերպել պիկնիկ երկուսի համար ինչը կարող է լինել ավելի ռոմանտիկ, քան սիրելիի հետ բնության գրկում ժամանակ անցկացնելը: Եթե սիրում եք լռությունը, ապա գնացեք քաղաքից դուրս' ցանկալի է մեկուսացված տեղ, և մի ամբողջ օր անցկացրեք մաքուր օդում: Ինտիմ մթնոլորտ ստեղծելու համար կարելի է ընկնել հիշողությունների գիրկը' ասենք հայտարարել հիշողությունների օր: Հիշեք ձեր սիրո պատմությունը, ինչպես եք ծանոթացել, վերապրեք այն հետաքրքիր դրվագները, որոնք անցկացրել եք միասին, իսկ փչովի ներքնակները հնարավորություն կտան, որպեսզի Դուք տրվեք կրքին արևի բնական շողերի տակ և վայելեք միմյանց բնության գողտրիկ անկյունում' բոլորից հեռու:

Հանգիստը ջրում
Եթե դուք ակտիվ հանգտի սիրահար եք, ապա կարող եք հանգստյան օրերը անցկացնել ջրում'ի դեպ, հենց բառի բուն իմատով: Վերցրեք փչվող նավակ և կազմակերպեք գետային ճանապարհորդություն: Եթե նման հանգիստը ձեզ համար չէ, ապա կարելի է բավարարվել լողավազան այցելելով, իսկ երեկոյան կարող եք միասին գնալ սաունա և անմոռանալի հանգիստ վայելել ջակուզիում ՄԻԱՍԻՆ' ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՍՈՎ:

Հանգստյան օրերը անծանոթ քաղաքում
Ընտրեք փոքրիկ և անծանոթ քաղաք և գնացեք այնտեղ ՆՐԱ հետ. միջավայրի փոփոխությունը, միասին ճանապարհ գնալը, փոքրիկ հյուրանոցում մնալը, տեսարժան վայրերի դիտումը ձեզ հնարավորություն կտան լավ հանգտանալու, կտրվելու առօրյա խնդիրներից, և վերջապես մենակ մնալու: Սակայն ճանապարհորդության հարմարավետությունը ապահովելը պետք է կազմակերպել նախապես, որպեսզի այն հետո չվերածվի տհաճ պատահականությունների դեմ պայքարի: