Life.panorama.am-ը գրում է.
 
 

Այս տարի Բեյոնսեն կարիք չի ունենա անհանգստանալ իր ընկերներին և հարազատներին ծննդյան տոներին նվերներ գնելու ուղղությամբ:  Երգչուհին ազատ կարող է ընտրել Topshop խանութից յուրաքանչյուր տեսակի նվեր, որը գտնվում է Լոնդոնյան  առևտրային փողոցում` Օքսվորդում: 

Topshop-ի տնօրեն Ֆիլիպ Գրինը անձամբ է հրավիրել Բեյոնսեին, որպեսզի նա գա և ընտրի այն ամենը ինչ ցանկանում է:  Նա Բեյնոսեին տվել է բանալին և ասել, որ նա կարող է ընտրել ամեն ինչ:
Փոփ-աստղն այդպես էլ վարվել է. նրա օրիգինալ գնումները տևել են երեք ժամ: 
Բեյնոսեն այնտեղ գնացել է երեկոյան, երբ  հաճախորդները չեն եղել և վերադարձել մի քանի ժամ հետո` բազմաթիվ տոպրակներով: 
Նրա հետ գնումներին եղել է նաև նրա ոճաբանը, անձնական օգնականը և նրա աղջնակը` Այվի Բլուն:
Նա ԱՄՆ կվերադառնա հազարավոր ֆունտ ստեռլինգ գնումներով, սակայն դրանց համար նույնիսկ մեկ գրոշ չի  վճարի: