Tert.am-ը գրում է.

 

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ով «Օսկարի» էր ներկայացված «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմում կատարած դերի համար, այս տարի նույնպես սայթաքել է, այս անգամ՝ կարմիր գորգի վրա։

Նախորդ տարի Լոուրենսն ընկել էր բեմ բարձրանալիս. նա մրցանակի էր արժանացել «Իմ ընկերը խենթ է» ֆիլմում դերակատարման համար, գրում է filmpro.ru-ն։

Մրցանակաբաշխության հաղորդավար Էլեն Դիջեներեսը կատակել է այդ առումով և ասել է, որ եթե այս տարի էլ Լոուրենսն արժանանա մրցանակի, ապա իրենք կմոտենան նրան՝ հանձնելու համար։