Tert.am-ը գրում է.

 

Ավստրիայում լուդուս է հայտնաբերվել' հին հռոմեական գլադիատորական դպրոց, հայտնում է Fox News-ը:

 

Համալիրն ունի խցեր, մարզումների գոտի և բաղնիքներ, զբաղեցնում է 2800 ք/մ տարածք: Դպրոցը Վիեննայի մերձակայքում է' Կարնունտումի ավերակներում: Սակայն այս գտածոն ոչ թե պեղումների, այլ հեռահար զգայակների կիրառման արդյունք է: Դրանց տվյալների հիման վրա կազմվել է նաև գլադիատորների դպրոցի 3 D մոդելը:

 

Կարնունտումը, որ գտնվում է Դանուբի հարավային ափին, գիտնականների ուշադրության կենտրոնում է արդեն 100 տարի: Նախկինում այստեղ քաղաքի բնակելի հատված և ամֆիթատրոն էր հայտնաբերվել: