Մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որտեղ հստակ որոշված է, որ մարմնի որոշ մասեր հագուստի օգնությամբ պետք է թաքցնել կողմնակի աչքերից։ Մեր հնագույն նախնիները այդպիսի խնդիր չունեին և դեռ այսօր էլ Աֆրիկայի շատ ցեղեր այդ հարցում մեզ հետ բոլորովին համաձայն չեն։ Այլ կերպ ասած՝ միշտ չէ, որ այդպես է եղել և, որքան մեզ հայտնի է, միշտ չէ, որ այդպես է լինելու։

Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ժողովուրդներ մարմնի տարբեր մասերի ցուցադրման ուրույն արգելքներ են ունեցել։ Հին և ուրախ անեկդոտը պատմում է, որ երբ թրքուհու ամուսնու մոտ հանկարծակի հյուր է գափս, և ինքն առանց ծածկոցի է լինում, դեմքը ծածկելու համար անմիջապես բարձրացնում է շրջազգեստը։ Կարող է տարօրինակ թվալ, բայց, այնուամենայնիվ, հայտնի է, որ վարքի ոճերն ու սովորույթները պատմական տարբեր շրջաններում տարբերվում են ոչ միայն մարդկանց առանձին խմբերի միջև, այլև այդ խմբերից յուրաքանչյուրի ներսում։

Մենք բոլորս հետևում ենք որոշակի և համընդհանուր ճանաչման արժանացած կանոնների, թեև տանը միշտ չէ, որ նույն կերպ ենք մեզ պահում։ Ոմանք իրենց ընտանիքի ներսում անտարբեր են մերկության նկատմամբ, բայց մյուսներն իրենց կաշկանդված են զգում նույնիսկ ինտիմ մթնոլորտում, որը ձևավորվում է ամուսնության երկար տարիների ընթացքում։ Ճիշտն ասած՝ բոլորովին էլ կարևոր չէ, թե մարդիկ իրենց սեփական տանը ինչպես են իրենց պահում։ Գլխավորն այն է, որպեսզի նրանք ծայրահեղությունների չհասնեն։ Ե՛վ նրանք, ովքեր մերկ մարմինը հանցագործ անբարոյականություն են անվանում, և՛ նրանք, ովքեր, ընդհակառակը, յուրաքանչյուր քայլափոխի զայրանում են համընդհանուր ճանաչման արժանացած նորմերի համար, սովորաբար ներքին խոր հակասություններ են թաքցնում։ Մենք հույս չունենք, որ այս փոքրիկ հոդվածը կկարողանա համոզել նման հակասական տեսակետների կողմնակիցներին։ Չնայած դրան, թեպետ միայն քչերն են այդ խնդրին մոտենում առանց նախապաշարումների, մենք հույս ունենք, որ մերկության մասին խոսակցությունը կհետաքրքրի բոլորին։

Ամենից առաջ պետք է հնարավորին չափ ստույգ որոշենք, թե մեր երեխաների մեջ մերկության նկատմամբ ինչպիսի՝ բարենպա՞ստ, թե" անբարենպաստ վերաբերմունք ենք ուզում ձևավորել։ Մենք, անկասկած, ձգտում ենք նրանց առողջ պատկերացում տալ առողջ մարմնի մասին։ Մենք չենք ցանկանում, որ նրանք դժգոհ լինեն ընդունված կանոններից կամ, ընդհակառակը, ամաչեն իրենց մերկ մարմնի համար։ Սեփական մարմնի մերկության նկատմամբ ճիշտ վերաբերմունքն այն է, երբ սեռական և անալային օրգանները զզվելի և ամոթալի չեն համարվում։ Ցավոք, շատ մարդիկ հասակ են առնում այդպիսի պատկերացումներով և ամոթ են զգում այդ օրգանների համար, կարծես դրանք իրենց չեն պատկանում, կարծես դրանք ընդհանրապես գոյություն չունեն։ Բայց քանի որ այդ օրգանները կոչված են իրագործելու կենսական երկու կարևորագույն՝ սեռական և մաքրման ֆունկցիաներ, ապա դրանց այդ ձևով վերաբերվելը մարդու համար մեծ դժբախտություն է։

Դժվար է հաճույք ստանալ այնպիսի բաներից, որոնցից մենք ամաչում ենք։ Ամենատհաճ բանը, որ կարող ենք անել մեր երեխաների համար, նրանց սեփական մարմնից հաճույք ստանալու ընդունակությունից զրկելն է։ Երե մենք նրանց սովորեցնենք բավականության ստանալ ուտելիքից, մարմնամարզությունից, հոտերից և այլն, ինչպես նաև սեվւական մարմնից, կնշանակի, մենք կարողացել ենք կյանքից հաճույք ստանալու հնարավորություն ժառանգել նրանց։

Ցավոք, սեփական մարմնից հաճույք ստանալու կարողությունը երեխաները միանգամից ձեռք չեն բերի, հենց որ դուք որոշեք տանը մերկ քայլել։ Դա երեխայի դաստիարակության հետ կապված բարդ գործոնների արդյունք է։ ճիշտ այդպես էլ չի կարելի հուսալ, որ մարդը սեռական առումով հավասարակշռված կդառնա, եթե ծնողները նրանից կյանքի առաջին տարիներին թաքցնեն մարմնի մերկությունը։ Սակայն այդ ամենը բավականին բարդ է։ Միևնույն ժամանակ, սեռական հավասարակշռվածությունը հեշտ է խախտել, եթե տնային արգելքները չափազանց խիստ լինեն։ Իսկապես, մերկության նկատմամբ ավելորդ խիստ վերաբերմունքը երեխային կստիպի մտածել, որ անթույլատրելի է ոչ միայն մերկությունն ինքնին, այլև համապատասխան օրգանների գործառնությունները։ Երեխան կսկսի մտածել, որ մարմնի այդ. մասերից օգտվել կարելի է միայն մենակ ժամանակ և գաղտնի։ Նման դեպքերում, իհարկե, նրա մտքով անգամ չի անցնի մտածել, որ մարմնի այդ նույն մասերը մարդուն կարող են բավականություն պատճառել։

Այդ ամենը, բնականաբար, հակասում է փոքրիկ երեխայի սեփական փորձին, որը 5-6 տարեկանում արդեն հաճույք է ստացել աղիքները և միզապարկը դատարկելուց, մասաուրբացիայից և հաճելի հետաքրքրության վիճակ է ապրել, երբ անխուսափելիորեն հայտնագործել է երկու սեռերի կազմախոսական տարբերությունները։ Երբ ծնողները այդ հետաքրքրասիրությունն ու ամոթխա-ծության պակասը լուրջ խնդիր են դարձնում, երեխան սկսում է սարսափ, ամոթ և մեղքի զգացում ունենալ, իսկ դրանք մարմնի նկատմամբ առողջ վերաբերմունքի մահացու թշնամիներն են։ Իսկ եթե, ընդհակառակը, ծնողները մերկությանն անվրդով անտարբերությամբ են նայում, երեխան սովորում է համընդհանուր նորմերն ընկալել առանց սարսափի, ամոթի և մեղքի զգացումի։

Սակայն մեծահասակները երեխային չեն կարող մերկության նկատմամբ ճիշտ վերաբերմունք ներարկել, եթե թույլ չեն տալիս, որ նա ինքն իրեն մերկ վիճակում տեսնի։ Եթե ծնողների վարքը չհամապատասխանի իրենց խոսքերին, ապա տրվող դասը բավարար համոզչականություն չի ունենա։ Եթե մենք երեխաներին ցույց տանք, որ ինքներս չենք ամաչում մեր մարմնից, նրանք նույնպես այդպիսի զգացում չեն ունենա։ Եթե մենք ցույց տանք, որ հարգում ենք պատշաճության համընդհանուր կանոնները, նրանք նույնպես կսովորեն հարգել դրանք, ընդ որում՝ նրանց վարքում դա տեղի կունենա բնականոն ձևով և առանց նախապաշարմունքների։ Գործնականում դա նշանակում է, որ եթե մեր 5 տարեկան տղան պահանջում է, մենք պետք է կարողանանք նրա հետ միասին լոգանք ընդունել, բայց այլ դեպքերում պետք է կարողանանք մերժել նրան։ Պետք է այնպես վարվել, կարծես երեկ դուք ցանկանում էիք միասին լողանալ ցնցուղի տակ, իսկ այսօր պարզապես չեք ցանկանում և վերջ։

Մենք պետք է հիշենք, որ ավելորդ ամոթխածությունը, կամ երեխայի վարքում դրա բացակայությունը միայն ընտանեկան միջա-վայրում մեր վարքի արդյունքը չէ։ Այն, թե մենք ինչպես ենք փոքրիկին սովորեցնում օգտվել զուգարանից, ինչպես ենք վերաբերվում նրա սեռական հետաքրքրասիրությանն ընդհանրապես այդ ամենը մեծապես ազդում է սեփական մարմնի նկատմամբ երեխայի վերաբերմունքի վրա։ Չէ՞ որ մենք բնավ չենք ցանկանում, որպեսզի մեր որդին կամ դուստրը սարսափ, ամոթ կամ մեղքի զգացում ապրեն իրենց մարմնի ե նրա ֆունկցիաների համար։ Մենք ամենից առաջ խորհուրդ ենք տալիս այնպես վարվել, որ նրանք սովորեն հաճույք ստանալ իրենց մարմնից։ Եթե «տնային մերկությունը» նման նպատակի հասնելու բավարար միջոց չէ, ապա դրա լրիվ բացակայությունը երաշխիք է, որ սպասվող արդյունքը ընդհանրապես երբեք ձեռք չի բերվի։ Միայն ծնողների ազատամիտ վերաբերմունքի շնորհիվ երեխան կարող է ձեռք բերել այնպիսի կրկնակի արժեքավոր հատկություն, ինչպիսին ամոթից չտառապելն ու միաժամանակ իրեն միանգամայն պատշաճ կերպով պահելն է: