Հայտնիության պսակը դերասանուհու քայլեր անող Տաթև Սարգսյանի ճակատը զարդարեց«Դժվար ապրուստ» սերիալից հետոԱյժմ նա մեկ այլ հեռուստանովելում է շարունակումնկարահանվելայս անգամսակայնդրական կերպարովԲացահայտիր սերիալայինդերասանուհուն մեր այս հարցազրույցից:

Ծննդյան օրամիստարի` 22.02.92թ.

ԾննդավայրըքԵրևան 

Կրթությունըսովորում է Մոսկվայի Սիներգիա ինստիտուտի կառավարման ևմենեջմենթի ֆակուլտետում 

Ում հետ է ապրումմայրիկի և տատիկիպապիկի

 


 

Սերիալային առաջին դերդ «Դժվար ապրուստ»-ում էրՄինչ այդորպես դերասանուհի,քեզ չես «փորձել»: 

- Այո՛, առաջին դերը, որն ինձ ճանաչում բերեց «Դժվար ապրուստի» Էվայի կերպարն էր: Մինչ այդ նկարահանվել էի «Ցասում» գեղարվեստական ֆիլմում, որտեղ մարմնավորում էի գլխավոր հերոսուհուն` Հասմիկին: Դրա պրեմիերան 2011-ի ամռանն էր. կիոնթատրոններում ընդամենը երկու շաբաթ մնաց ու ոչ մի հաջողություն չունեցավ:

-«Դժվար ապրուստ»-ում կերպարդ բասացական էրիսկ «Հարազատ թշնամի» սերիալումմարմնավորում ես դրական կերպարիԱռաջինի դեպքում բացասականմեկնաբանությունները քո հասցեին շատ էինիսկ այժմª ինչպես են մարդիկ վերաբերվումնոր կերպարիդ:

-Այո, մոտ երկու տարի «Դժվար ապրուստ»-ում նկարահանվելու ժամանակ, ցավոք, արժանացել եմ բավականին շատ քննադատությունների: Ինձ համար հետաքրքիր էր բացասական կերպարով հանդես գալը, քանի որ պետք է այդպիսին չլինելով` նման կերպար ստեղծեի: Հայաստանում մարդիկ հաճախ են դերասանին նույնացնում կերպարի հետ. հասկացել եմ, որ բացասական կերպար պետք է կերտել, սակայն ոչ Հայաստանում: Այժմ Օլյային եմ մարմնավորում: Շատ ուրախ եմ, որ դրական կերպարով եմ հանդես գալիս. նա պոզիտիվ է ու փորձում է օգնել իր ընկերուհուն: Չնայած, կարծում եմ, լավը լինես, թե վատը, միշտ էլ քննադատությունների կարժանանաս: Միայն մի լավ բան եմ լսել, որ ասում են` ճաշակով եմ հագնվում: Ուրախ եմ, որ գոնե այդ մեկը գնահատում են:

 

 

Շարունակությունը` այստեղ: