Բոտֆորտները կրկին նորաձև են, սակայն որպեսզի չնմանվել «Սիրունիկը» ֆիլմի հերոսուհուն, հարկավոր է սովորել ճիշտ ընտրություն կատարել և ճիշտ համադրել դրանք: Ժամանակակից նորաձևության  մեջ բոտֆորտները «հայտնվեցին» Իվ Սեն-Լորանի շնորհիվ: Ամենահարմարավետները, թերևս, տափակ տակացուով, մինչև ծնկները հասնող բոտֆորտներն են` կաշվից կամ զամշե կաշվից: Բոտֆորտների ամենատարածված երկարությունը ծնկից մի քանի սանտիմետր բարձրն է, բայց կարող ես փորձել նաև մինչև  ազդրերը հասնող բոտֆորտները, գուցե քեզ հենց այդպիսիններն են սազում: Լաքապատ բոտֆորտներից ավելի լավ է խուսափել, դրանք ավելի աչքի ընկնող են և, հնարավոր է, սխալ ընտրության դեպքում, վուլգար տեսք ունենալ: Խանութում դրանք փորձելիս ուշադրություն դարձրեք, որ դրանք գրկեն ոտքը և չընկնեն ներքև, հակառակ դեպքում փողոցում քայլելիս պետք է ամեն վայրկյան ուղղեք դրանք:

 

 

Բոտֆորտները կարելի է հագնել մատիտ-կիսաշրջազգեստների, կիպ ջինսերի կամ լեգինսների հետ: Երկարաճիտ այս կոշիկները պետք է համադրել նստած հագուստի հետ: Բոտֆորտներն ընդհանրապես պետք չէ համադրել չափազանց կանացի և թիթիզ շորերի հետ: Ճիշտ է` թե´ խանութներում, թե´ քաղաքում առավել հանդիպողը սև գույնի բոտֆորտներն են, բայց կարելի է ընտրել նաև կաթնագույն երանգի երկարաճիտ կոշիկներ, որոնք, ինչպես սևը, համադրելի են գրեթե ամեն ինչի հետ: Բոտֆորտները պետք է համադրել կարճ վերարկուի կամ բաճկոնի հետ:

 

 

Եթե որոշել եք ձեր կերպարին համարձակություն հաղորդել, կարող եք ընտրել բարձրակրունկ կամ հաստ տակացուով բոտֆորտներ: Երեկոյան հասարակ զգեստների հետ երկարաճիտ այս կոշիկները նույնպես շատ գեղեցիկ են «նայվում»` հատկապես զամշե բոտֆորտները, որոնք ավելորդ ուշադրություն չեն գրավում: Սակայն պետք է հիշել, որ դրանք տեսողական` վիզուալ կարճացնում են հասակը, հետևաբար կարճահասակ աղջիկներին դրանք հակացուցված են:

Ինչպես տեսնում ենք, հայտնիները նույնպես բոտֆերտների սիրահար են:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: