Life.panorama.am-ը գրում է.

 

Եթե երեխան ուժեղ զգացմունքային կապեր ունի ընտանի կենդանիների նկատմամբ, ապա նա հասուն տարիքում սերտ սոցիալական կապեր է ունենում շրջապատի մարդկանց հետ:

Կամմինգ անասնաբուժական դպրոցի գիտնական Մեգան Մյուլերի խոսքերով, դա ապացուցում են ընտանի կենդանիներ պահող մարդկանց շրջանում անցկացված հարցումները:
Հարցումներ անցկացնելով 18-26 տարեկան 500 մարդու շրջանում և հետազոտելով այդ մարդկանց աշխատասիրությունը՝ արհեստավարժությունը, դեպրեսիայի բացակայությունը գիտնականները եկել են այն եզրակացության, որ ընտանի կենդանիներ ունեցող մարդիկ ավելի աշխատասեր են, նպատակասլաց, առաջնորդին հատուկ որակների են տիրապետում:
Մանկության տարիներին ընտանի կենդանիներ պահած մարդիկ ավելի բարի են, ինքնավստահ և ավելի հեշտ են կապեր հաստատում շրջապատի մարդկանց հետ: