Aysor.am-ը գրում է. 

 

Ճապոնական այս դիետան նախատեսված է 14 օրվա համար և ինչպես ցույց է տալիս փորձը, այդ օրերի ընթացքում կարելի է ոչ միայն կարգավորել քաշը, այլ նաև հասնել երկարաժամկետ արդյունքի, քանի որ այն կարգավորում է նյութափոխանակությունը:

 

Ճապոնական դիետայի ընթացքում արգելվում է օգտագործել որոշ մթերքներ.

 

1. Աղ, որը արգելակում է օրգանիզմից ջրի հեռացմանը:

2. Ցորենի հաց:

3. Ալկոհոլ, այն դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում օրգանիզմից տոքսինների հեռացմանը:

4. Շաքար՝ այն աղբյուր է սովորական ածխաջրերի առաջացման համար,որոնք արագորեն օրգանիզմում վեր են ածվում ավելորդ քաշի:

 

Ճապոնական դիետան հիմնված է մրգերի և բանջարեղենների (բացի քաղցր մրգերից՝ բանան, թուզ, խաղող), պանրի, ձկան և մսի վրա: Միսը և ձուկը կարելի է տապակել բուսական յուղով: Բուսայուղը կարող է լինի արևածաղկի, ձիթապտղի, եգիպտացորենի, քունջութի՝ դա թույլ է տալիս հետաքրքիր դարձնել դիետան:

Ճապոնական դիետան կազմել են ճապոնացի բժիշկ-դիետոլոգները, սակայն այն այդքան էլ նման չէ ավանդական ճաշացանկին: Օրինակ այն իր մեջ ներառում է մեծ քանակությամբ առանց շաքարի սուրճ, իսկ այն այդքան էլ ակտուալ չէ ծագող արևի երկրում: Ճապոնական դիետան նաև խորհուրդ է տալիս պատրաստել ուտեստները ոչ միայն առանց աղի, նաև առանց համեմունքների ինչը բնորոշ չէ ճապոնական խոհանոցին:

 

Ճապոնական դիետա՝ նախաճաշ

Ճապոնական դիետան գրեթե բացառում է նախաճաշը: Գրեթե բոլոր 14 օրերին հարկավոր է խմել միայն մեկ գավաթ դառը սուրճ: Երբեմն կարելի է նախաճաշը փոփոխել կանաչ կամ խոտաբույսերով թեյով, մրգով կամ քերած գազարով՝ կիտրոնի հյութի հետ խառնած: Սակայ սուրճը հիմնական մթերք է ճապոնական դիետայի համար: Ըստ դիետոլոգներին այն իր մեջ պարունակում է բնական հակաօքսիդանտներ: Իհարկե խոսքը իսկական սուրճի մասին է, այդ իսկ պատճառով մոռացեք 14 օր լուծվող սուրճի մասին:

 

Ճապոնական դիետա՝ ճաշ

Ճաշին ճապոնական դիետան առաջարկում է ձուկ, հավ կամ բանջարեղենով միս: Կարելի է պատրաստել աղցաններ թարմ բանջարեղեններից, տապակել բանջարեղենը հիմնական կերակրատեսակի հետ կամ ուտել աղցան կաղամբով, քերած գազարով և վարունգով: Ճապոնական դիետան չի պարտադրում փոքր չափաբաժիններ:

 

Ճապոնական դիետա՝ ինչպե՞ս ընթրել

Ընթրիքը ամենաբազմազան մասն է ճապոնական դիետայի մեջ: Ընթրելու համար կարելի է ընտրել մրգեր, եփած ձու, պանրի չոր տեսակներ: Ցանկության դեպքում ճապոնական դիետան թույլ է տալիս ընթրիքին ուտել ձուկ կամ միս բանջարեղենի հետ, ինչպես ճաշին, սակայն չափաբաժինը պետք է փոքր լինի:

 

Ճապոնական դիտետա՝ բժիշկների արձագանքները

14 օրում ճապոնական դիետան թույլ է տալիս կորցնել 7-8 կգ, այն թույլ չի տալիս կրկնել ավելի քան երկու անգամ մեկ տարվա ընթացքում: Բժիշկների արձագանքները միավորված են մի բանում՝ ճապոնական դիետան կարգավորում է նյութափոխանակությունը և տալիս է երկարատև կայուն արդյունք (այն պարագայում, երբ դիետայից միանգամից չեք հրաժարվել և չիշտ կսնվեք):