Life.panorama.am-ը գրում է.

 

Չինաստանի բնակչությունը չհաշված Հոնգ-Կոնգը, Մակաոն և Թայվանը 2013-ին աճել է 6,68 միլիոնով՝ հասնելով 1,36 միլիարդի: Այս մասին այսօր հայտնել է ՉԺՀ պետական վիճակագրության ծառայությունը:

Մեկ տարում Չինաստանում ծնվել է 16,4 միլիոն նոր բնակիչ և մահացել է 9,72 միլիոնը: Տնտեսական ոլորտում զբաղվածության թիվը 2013-ին կազմել է 769,77 միլիոն մարդ՝ մեկ տարում ավելանալով 2,73 միլիոնով:

Քաղաքացիների թիվն ավելացել է 19,29 միլիոնով և հասել է 731,11 միլիոն բնակչի: Գյուղական շրջաններում ապրողների թիվը 12,61 միլիոնով պակասել է' հասնելով 629,61 միլիոն մարդու: