Life.panorama.am-ը գրում է.

 

2013 թվականին պատմության մեջ առաջին անգամ նվազել են համաշխարհային բջջային օպերատորների եկամուտները:

Strategy Analytics ընկերության կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ բջջային օպերատորների եկամուտները նվազել են 4%-ով' հասնելով $104 մլրդ դոլարի:
Պատճառը SMS-ների և MMS-ների պահանջարկի անկումն է: Գործակալությունը կանխատեսում է, որ 2017 թվականին բջջային օպերատորների եկամուտները կնվազեն 20%-ով:
SMS-ի և MMS-ից ստացվող շահույթի կրճատումն առավել ակնհայտ է այն երկրներում, որտեղ շատ են տարածված սմարթֆոնները: Հյուսիսային Ամերիկայում ցուցանիշը նվազել է 38%-ով, Արևմտյան Եվրոպայում'28%-ով:
SMS-ների քիչ օգտագործումը պայմանավորված է WhatsApp, WeChat, Viber և այլ հավելվածների պահանջարկով, որոնք օգտատերերին հնարավորություն են տալիս անվճար շփվել միմյանց հետ: