Life.panorama.am-ը գրում է.

 

Հոլիվուդյան աստղ Անջելիան Ջոլին վատացել է Ավստրալիայում՝ իր դեբյուտային ֆիլմի նկարահանման ժամանակ, որտեղ նա հանդես է գալիս որպես ռեժիսոր:

Որոշ ականատեսներ նշում են, որ նրա մոտ սրտի նոպա է եղել: Նաև նշվում է, որ նա դեռ չի վերականգնվել մաստեկտոմիա պրոցեդուրայից և մինչև հիմա բժշկական հետազոտություններ է անցնում:
Նշենք, որ 38-ամյա Ջոլին, ում մոտ քաղցկեղի առաջացման մեծ վտանգ է եղել, այս տարի հայտարարել էր կրկնակի մաստեկտոմիա անցնելու վերաբերյալ, և Մեծ Բրիտանիայում բազմաթիվ կանայք սկսել են հետևել նրա քայլին: