Aysor.am-ը գրում է.

 

Սուրբ Մարտինի անվան քոլեջի ուսանողները նոր զուգարանակոնք են ստեղծել, որը կպայքարի փորկապության և քաղցկեղի դեմ:

Fedpost.ru-ի փոխանցմամբ' քոլեջի ուսանողները մասնակցել են մրցույթին, որտեղ պետք է ներկայացվեր «ապագայի զուգարանակոնքը»:

 

Հաղթող է ճանաչվել ուսանողների ներկայացված այն զուգարանակոնքը, որը կօգնի մարդկանց ճիշտ դիրքով հոգալ իրենց բնական կարիքները և կկանխարգելի ստամոքսի քաղցկեղի և փորկապության առաջացումը:

Դիզայները նշել են, որ սովորական զուգարանակոնքը ստիպում է մարդկանց բնական կարիքները հօգալ նստած դիրքով, ինչը վատ է անդրադառնում ստամոքսի աշխատանքի վրա: Նոր զուգարանակոնքը թույլ կտա օգտվել նրանից կքանստած:

Ուսանողների ևս մեկ նորարություն վերաբերում էր ցնցուղի ջրով աշխատող զուգարանակոնքին: Երրորդ նորաոճ զուգարանակոնքը, որը կարող է տեղադրվել քաղաքի պուրակներում, կօգտագործի մարդկանց կղանքը պուրակների բուսական աշխարհի պարարտացման համար: