““Վան”-ը աննորմալ, լավ հիվանդություն է, որով ապրում ու վարակում ենք ուրիշներին”. այս խոսքերը Ժակը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է 3 տարի առաջ' “Ռադիո Վան”-ի 12-րդ տարեդարձին, այսօր էլ կարծիքը չի փոխել:): Երեկ հաղորդավարն ու գործընկերները “Yans” ակումբում տոնել են ռադիոկայանի 15-ամյակը:

15 տարի առաջ փոքրիկ անձնակազմով “Ռադիո Վան”-ն առաջին անգամ եթեր դուրս եկավ, այսօր արդեն այն վերածվել է բազմանդամ ընտանիքի: “Ռադիովանցիներին” տոնական երեկոյի ընթացքում անակնկալ է մատուցել Շուշանիկ Արեւշատյանը, ինքն էլ անակնկալի է եկել' արժանանալով “Լավագույն շեֆ” տիտղոսին:

“Ցանկացա յուրահատուկ կերպով արտահայտել սերս աշխատակիցներիս հանդեպ' նվիրելով բարձրախոսի տեսքով խորհրդանշական մրցանակներ: Ամենամեծ երջանկությունն ու հարստությունը հենց այն սերն է, որ ունենք”,-մեզ հետ զրույցում նշել է “Ռադիո Վան’’-ի տնօրենը:

 

Շարունակությունը՝ այստեղ: