Cosmo.am-ը գրում է.

 

1. Ընկերուհուդ հարսանեկան տոնախմբությանը նստած ես քեզ անծանոթ մարդկանց հետ մեկ սեղանի շուրջ: Քո քայլերը' սառույցը կոտրելու ու ծանոթություն հաստատելու ուղղությամբ.

A. Մինչ հարևանությամբ նստած աղջիկն անեկդոտ է պատմում, դու, ժպիտը դեմքիդ, կուսումնասիրես սեղանակիցներիդ։

B. Կպարզես, թե սեղանակիցներդ որտեղից են ճանաչում հարսնացուին, և ինքդ էլ կպատմես քո մասին։

C. Ոգևորված կշաղակրատես վերջին հաջող ժամադրությանդ մասին: Ի՞նչ կա որ. ընկերուհուդ ընկերները քո ընկերներն են:

2. Ըստ քեզ, ո՞ր հեռուստաաստղին կնմանեցնեին քեզ ընկերներդ.

A. Սերենային' «Gossip Girl»-ից. ցանկացած իրավիճակում դու պահպանում ես կատարյալ հանգստություն։

B. Ջեննային' «30 Rock»-ից. դու պահանջում ես համընդհանուր ուշադրություն ցանկացած վայրում։

C. Քրիստինային' «Grey's Anatomy» սերիալից. ընկերներդ քեզ համար ամեն ինչ են, իսկ անծանոթներից դու խուսափում ես։

3. Երեկույթի ժամանակ դու պատահաբար պարզում ես, որ նոր ծանոթուհիդ աշխատում է քո երազանքների ընկերությունում: Քո քայլերը.

A. Կնշես, որ հիացած ես այդ ընկերությունով և կհարցնես՝ արդյոք նրան դուր է գալիս այնտեղ աշխատելը։

B. Ցույց չես տա քո հետաքրքրվածությունը, քանի որ չես ուզում աշխատանք փնտրողի տպավորություն թողնել։

C. Ցույց կտաս քո հիացմունքն ու կշեշտես, որ նրանց ընկերությունը հենց քո տեղն է։

4. Դու մենակ ես մնացել ընկերոջդ ծնողների հետ'ընկերոջդ մորաքրոջ 50-ամյակին: Ի՞նչ կասես նրանց.

A. Շատ ես հավանում մայրիկի պատրաստած կարկանդակը։

B. Նրանք հրաշալի որդի են դաստիարակել, և նա իդեալական տղամարդ է քեզ համար։

C. Նրանց որդին միշտ հիացմունքով է պատմում ուրախ մանկության և ընտանեկան ճանապարհորդությունների մասին։

5. Ձեր խմբին սրճարանում մի երիտասարդ է մոտենում:

Քո քայլերը.

A. Կասես, որ քեզ չի զարմացնում նրա' ձեզ միանալու ցանկությունը։

B. Կառաջարկես, որ իր ընկերների հետ միանա ձեր խմբին։

C. Կընդհատես զրույցն ընկերուհիներիդ հետ' սպասելով, որ երիտասարդն ինչպես հարկն է ներկայանա։

D. Միավորների հաշվումը'
E. 1. a-0, b-1, c-2
F. 2. a-1, b-2, c-0
G. 3. a-1, b-0, c-2
H. 4. a-0, b-2, c-1
I. 5. a-2, b-1, c-0

 

7-10 միավոր

Դու, դու և միայն դու

Դու, որպես կանոն, երեկույթների սիրտն ես. երբեք չես ընկճվում անծանոթ միջավայրում, շփվող ես և հասցնում ես ծանոթանալ բոլորի հետ: Շփում ստեղծելու համար դու հեշտությամբ անձնական պատմություններ ես պատմում: Այնուամենայնիվ, զգույշ եղիր: «Զրույցը բացառապես քո մասին պատմություններով սկսելու դեպքում կանգնած ես եսակենտրոն թվալու վտանգի առջև»,- նշում են հոգեբանները: Կարող ես սկզբում հետաքրքրվել դիմացինով, այնուհետև' մեջբերումներ անել քո կյանքից:

 

4-6 միավոր

Բոլորը գոհ են

Նրբագեղ, հավասարակշռված, պատրաստակամ. դու քո միջավայրի արքայադուստրն ես. քեզ չսիրել հնարավոր չէ: Դու հեշտությամբ լեզու ես գտնում անծանոթների հետ' ցույց տալով հետաքրքրվածություն նրանց հանդեպ, հաճելի զրուցակից ես. արդյունքում՝ բոլորը հիացած են քեզնով և հաճույքով են շփվում քեզ հետ: Այլ կերպ ասած' դու կարող ես ներկայանալ երեկոյին' այնտեղ ոչ մի ծանոթ չունենալով, և հեռանալ երեկոյից' լավագույն ընկերուհուդ հետ:

 

0-3 միավոր

«Սառցե» թագուհի

Դու երևի չես էլ պատկերացնում, թե ինչ բացասական տպավորություն կարող ես երբեմն թողնել մարդկանց վրա: Թերևս, դու էությամբ շատ ամոթխած ես: Ուստի երբ բոլորն ակտիվ ծանոթանում ու շփվում են միմյանց հետ, դու լուռ նստած ես: Սակայն երբ դու սահմանափակվում ես գլուխդ օրորելով ու ժպտալով, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե դու սառը մարդ ես, քեզ իրենցից բարձր ես դասում ու կարծում ես, որ քեզ արժանի մարդ չկա նրանց մեջ: Այս ամենից խուսափելու համար երեկոյից առաջ մտքումդ որոշիր, թե ինչ թեմաներով կարող ես զրուցել նոր ծանոթներիդ հետ, օրինակ՝ կինոյի կամ նկարչության մասին: Տարբերակները շատ են: Եթե նախապատրաստված ներկայանաս, ավելի հեշտությամբ շփում կհաստատես հյուրերի հետ և կհմայես բոլորին: