Mari Love-ը գրում է.

 

Բոլոր երջանիկ զույգերը միանման են երջանիկ: Իսկ դա նշանակում է, որ երջանկության բանաձև կա, և այն ունիվերսալ է: Եկեք տեսնենք, թե երջանիկ զույգերը ինչ սովորություններ ունեն:

 

1. Նրանք շարունակում են գնալ ժամադրությունների

Եվ ոչ թե շաբաթը մեկ անգամ ընթրում են սիրելի սրճարանում, այլ նոր գաղափարներ են փնտրում, անում են այն, ինչ նախկինում չեն անում: Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ գլխավոր խնդիրը, որին բախվում են զույգերը, ձանձրույթն է:

Բազմազանություն պետք է մտցնել ոչ միայն սեռական կյանքում, այլև առօրյայում: Նոր զգացողությունները կբարձրացնեն դոպամինի (բարձր տրամադրության հորմոնի) մակարդակը երկուսիդ մոտ:

 

2. Նրանք հարցնում են միմյանց, թե ինչպես է օրն անցել

Եթե սովորություն չունեք սիրելիին հարցնել, թե ինչպես են իր գործերը, ապա պետք է դա սովորություն դարձնել: Հոգեբանները վստահեցնում են, որ անցած օրվա ինֆորմացիայի փոխանակումը կարող են մեծացնել միմյանց հանդեպ վստահությունը, մտերմացնել և երջանկացնել: Ի դեպ, շատ կարևոր է ուշադիր լսել դիմացինին, այլ ոչ հարցնել հարցնելու համար:

 

3. Նրանք որոշ ժամանակ առանձին են անցկացնում

Դու չես կարող ուրիշին երջանկացնել, երբ ինքդ դժբախտ ես: Իսկ երջանիկ լինելու համար մեզ լիարժեք կյանք է անհրաժեշտ, մենք պետք է հանդիպենք ընկերների հետ, ունենանք սիրելի աշխատանք, հոբբի, սիրելի իրեր: Չէ՞ որ սիրահարվելիս մենք սիրահարվել ենք դիմացինի անհատականությանը, իսկ եթե մենք կորցնենք մեր ես-ը' մեր ի՞նչն են սիրելու:

 

4. Նրանք դիպչում են միմյանց

Շատ երջանիկ զույգեր միասին տարիներ ապրելուց հետո շարունակում են փոխանակվել անմեղ համբույրներով, միմյանց ձեռք են բռնում, գրկախառնվում են: Եվ դա անում են հենց այնպես, առանց որևէ առիթի: Մի սահմանափակեք ձեր ֆիզիկական մտերմությունը միայն սեքսով:

 

5. Նրանք չեն վիճում ամեն մանրուքի պատճառով

Դա առաջին հերթին վերաբերում է աղջիկներին: Պետք չի սղոցել սիրելիի նյարդերը: Երբեք: Ոչ մի պարագայում: