1.Գրկախառնություն. գիտնականներն ապացուցել են, որ օրական 8 գրկախառնությունը բարձր տրամադրություն է ապահովում ողջ օրվա ընթացքում: Ավելին' գրկախառնությունը լավացնում է ուղեղի աշխատանքը:

 

2.Շփում ընկերների հետ. հետազոտությունները ցույց են տվել, որ ընկերների հետ շփումը խթանում է երջանկության զգացումը 8-10%-ով:

 

3.Զանգ ընկերոջը. հեռախոսով հարազատ մարդու ձայն լսելը կբարձրացնի ոչ միայն ձեր, այլև զրուցակցի տրամադրությունը:

 

4.Մաքուր օդ. հետազոտողները նշում են, որ զբոսանքը մաքուր օդին զգալիորեն բարձրացնում է տրամադրությունը: Նման զբոսանքների ժամանակ ուղեղն ու արյունը սնուցվում են թթվածնով, ինչը լավացնում է օրգանիզմի աշխատանքը:

 

5.Սիրված զբաղմունք. հաճելի զբաղմունքը կարող է կտրել ձեզ խնդրահարույց մտքերից և ձանձրալի առօրյայից:

 

6.Քաղցրավենիք. համեղ ուտելիքը բազմաթիվ նյութեր է պարունակում, որոնք նպաստում են տրամադրության լավացմանը:

 

7.Երաժշտություն. երաժշտական թերապիան մի շարք հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ մեթոդներից է: Ուրախ թեթև երասժշտությունը, լավատեսական տեքստերով զգալիորեն կբարձրացնի ձեր տրամադրությունը:

 

8.Կանաչ թեյ. հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր պարունակող կանաչ թեյը հանգստացնում է նյարդերն ու հանում սթրեսը' բարձրացնելով ձեր տրամադրությունը:

 

9.Շոկոլադ. այն հակադեպրեսանտների տասնյակում է: Դառը շոկոլադում առկա ֆլավոնիդները, հակաօքսիդանտներն ու այլ օգտակար բաղադրիչները կօգնեն ձեզ բարձրացնել տրամադրությունն առանց կազմվածքի համար վնասի:

 

10.Սեքս. այն լավ և հաճելի դեղամիջոց է մի շարք հիվանդություններից: Սեքսի ընթացքում օրգանիզմն այնպիսի հորմոններ է արտադրում, որոնք հակասեպտիկ և թարմեցնող ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: