Կաղամբի մեջ հայտնաբերվել են նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի բուժման ժամանակ: Ջորջթաունի համալսարանի բժշկական կենտրոնի հետ համագործակցող բժիշկները պարզել են, որ կաղամբի պարբերաբար օգտագործումը ունակ է պաշտպանել առողջ հյուսվածքները Ճառագայթային թերապիայի անցկացման ժամանակ՝ թեթևացնելով հիվանդության վիճակը ճառագայթների ընդումից հետո: Կաղամբն այդպիսի հատկությամբ օժտված է՝ շնորհիվ իր մեջ առկա դինդոլիլմեթան կոչվող նյութի: Փորձն անցկացվել է մկների վրա: Նրանց ենթարկել են մահացու չափաբաժնով ճառագայթների, ապա ամեն օր ներարկել դինդոլիլմեթան: Արդյունքում պարզ է դարձել, որ բուժվելու հավանականությունը բարձրացել է 50 տոկոսով: Բացի այդ' դինդոլիլմեթանը կանխում է էրիտրոցիտների, լեյկոցիտների և տրոմբոցիտների նվազեցումը, որը տեղի է ունենում Ճառագայթային թերապիայի ժամանակ: