Ներկայում ԱՄՆ-ում շատ աղջիկներ ավելի շուտ են սեռահասուն դառնում, քան նախկին տասնամյակներում, և դրա պատճառը ճարպակալությունն է' որպես գլխավոր գործոն, հայտնում է Huffington Post-ը' ամերիկացի գիտնականների հետազոտության հիման վրա:

Հետազոտությանը մասնակցել է 6-8 տարեկան 1200 աղջիկ' 2004 – 2011թթ ընթացքում լինելով գիտնականների ուշադրության կենտրոնում:

Պարզվել է, որ սպիտակամորթ աղջիկները սեռահասուն են դառնում միջինը 9.7 տարեկանում, ինչը չորս ամսով ավելի վաղ է, քան գրանցվել է 1997-ին:

Սևամորթ աղջիկները սեռահասուն են դառնում 8.8, լատինամերիկուհիները' 9.3, ասիացիները' 9.7 տարեկանում:

Ճարպակալությունը խիստ կապված է սեռահասունության հետ: Ավելի կապված, քան ռասան կամ ծագումը:

Գիտնականները պարզել են նաև, որ հիմա երեխաները նվազ ակտիվ են, ավելի քիչ միրգ ու բանջարեղեն են օգտագործում: