HSBC Expat Explorer ուսումնասիրությունը պարզել է, թե որոնք են արտասահմանցիների ապրելու համար ամենագրավիչ երկրները, գրում է Корреспондент-ը։

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպես տնտեսությունը, անձնական հարմարությունները, երեխաներին մեծացնելու հնարավորությունները, էկոլոգիան և առողջ սնունդը, բարեկամական մշակույթը և այլն։

Առաջին տեղը զբաղեցրել է Չինաստանը։ Արագ զարգացող տնտեսությունը հանգեցնում է բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերի բարձր աճին՝ բնակվելու ցածր ծախսերի դեպքում։

Ցուցակում 2-րդ տեղը զբաղեցրել է Գերմանիան։ Այս երկիրը լավագույն վայրն է համարվել երեխաների դաստիարակության համար։

Երրորդ տեղում է քաղաք-պետություն Սինգապուրը։ Այս երկիրը լավ է նրանց համար, ովքեր ցանկանում են կարիերա անել։

Ընդհանուր առմամբ, արտասահմանցիների ապրելու համար լավագույն 15 երկրների ցուցակը, ըստ HSBC Expat Explorer-ի, հետևյալ տեսքն ունի.

1. Չինաստան,
2. Գերմանիա,
3. Սինգապուր,
4. Կայմանյան կղզիներ,
5. Ավստրալիա,
6. Կանադա,
7. Ռուսաստան,
8. Բելգիա,
9. Արաբական Միացյալ Էմիրություններ,
10. Հոնկոնգ,
11. Թուրքիա,
12. ԱՄՆ,
13. Կատար,
14. Նոր Զելանդիա,
15. Հարավային Աֆրիկա։