Դերասանուհի Քեթի Հոլմսը վերջին մի քանի տարիների չի կարող հպարտանալ նշանակալի նախագծերով։ Սակայն այժմ աստղը պատրաստվում է վերականգնել կարիերան և ընտրել է համապատասխան ֆիլմ, գրում է loveradio.ru-ն։

Ըստ լուրերի՝ Հոլմսը բանակցություններ է վարում «Մոխրագույնի 50 երանգները» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում իր մասնակցության վերաբերյալ։

Քննարկվում է լուրն այն մասին, որ Հոլմսը կկատարի Ելենա Լինքոլնի դերը՝ շքեղ մի կին, ով Քրիստիան Գրեյին սովորեցրել է սադոմազոխիստական հաճույքների նրբությունները։

«Նա հույս ունի, որ այս դերը շրջադարձային կլինի իր կարիերայում։ Քեթին գիտի, որ Հոլիվուդը կապշի նման որոշումից, սակայն դերասանուհին վստահ է, որ դա կփոխի վերաբերմունքն իր հանդեպ»,- նշել է դերասանուհու ծանոթներից մեկը։